Քոչարյանի թիկնապահը սպանել է «Պրիվետ, Ռոբ» ասած դաշնակցականին․ Ռուբինյան

Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն կետերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է և ես հպարտ եմ, որ վարչապետն այդ ներողությունը խնդրել է։ Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նշում է՝ նման տոնով խոսելը նշանակում է դաստիարակության՝ հայկական կոդի բացակայություն։

«Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը սպանել է «Պրիվետ, Ռոբ» ասած դաշնակցականին, դրանից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել դրա համար, մի հատ էլ հայտնի տեսանյութ կա՝ ասում է՝ այդ մարդը, եթե ողջ լիներ, մի երկու բան կասեի»,-նշել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment