Մարտի 25-ի գիշերը Ռուսաստանի կողմից արձակված մի անօդաչու թռչող սարք է ներխուժել Էստոնիայի օդային տարածք, որը բախվել է Աուվերեի էլեկտրակայանի ծխնելույզին։ Այս մասին հայտնում է Delfi-ն:
Տուժածներ չկան, օբյեկտը վնասվածքներ չի ստացել, իսկ միջադեպի հանգամանքները պարզում են Անվտանգության ոստիկանության դեպարտամենտն ու դատախազությունը:
Հաղորդվում է նաև, որ Լատվիայի ռազմաօդային ուժերը նույնպես արձանագրել են Ռուսաստանի կողմից օտարերկրյա անօդաչու թռչող սարքի մուտքը երկրի օդային տարածք:
Վաղ նախազգուշացման համակարգերը պայթյունի նմանվող ձայն են արձանագրել Կրասլավայի երկրամասում:
Դեպքի վայրում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել:
Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան, քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել: Միջադեպի հանգամանքները պարզվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: