Ռուս-ամերիկյան շփումները Ուկրաինայի հարցով շարունակվում են, և Մոսկվան ողջունում է Վաշինգտոնի ջանքերը՝ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մոսկվան շարունակում է կապեր պահպանել ամերիկացիների հետ առկա խողովակներով։ Մենք տեղեկատվություն ենք ստանում տեղի ունեցողի մասին», – ասել է Կրեմլի խոսնակը։
«Մենք ողջունում ենք ամերիկյան կողմի շարունակական ջանքերը՝ ուղղված ուկրաինական գործերի իրական կարգավորման համար համապատասխան պայմանների ապահովմանը», – ընդգծել է Պեսկովը։