Իրենց ինչ կա, իրենք ինչ ուզեն, կասեն. Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի կողմից պատերազմի սպառնալիքի մասին

Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականներն այսօր այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։

Պանթեոնում Սերժ Սարգսյանը կարճատև զրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում նրան հարցրել են Նիկոլ Փաշինյանի՝ «կա՛մ մենք, կա՛մ պատերազմ» հայտարարության մասին։

«Պա՛հ։ Իրենց ինչ կա, իրենք ինչ ուզեն, կասեն»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ որևէ մեկն իրավունք չունի փակելու Արցախ վերադարձի էջը։

 

Leave a Comment