Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Իսլամաբադում։

«Կարծում եմ՝ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում», – ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ դրանք ավելի լայն կլինեն և կվերաբերեն ոչ միայն միջուկային էներգիային, որը դարձավ հակամարտության պատճառ: Այս անգամ օրակարգում կլինեն նաև հրթիռները, Իսլամական Հանրապետության հետ դաշնակից աշխարհազորայինները և Իրանի անվտանգության երաշխիքները», – հավելել է Գրոսսին։

Leave a Comment