ՀՀ-ում 2027թ. հունվարի 1-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները։ Այս մասին օրենքի նախագիծը այսօր ԱԺ կողմից ընդունվեց ամբողջությամբ։
Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար: Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100-150 հազար դրամ: