ԱԺ-ն քննարկում է Թ. Ավետիսյանի թեկնածությունը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Պաշտոնի համար «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջադրել են Թադևոս Ավետիսյանի թեկնածությունը՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու:

Թեկնածուին Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Իր ելույթի ժամանակ Թադևոս Ավետիսյանը ներկայացրեց իր տեսլականը կապվածոլորտային խնդիրները լուծելու հետ: Ըստ նրա՝ միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ Մրցակցութան և սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ հանձնաժողովը պետք է ձևավորվի և գործի բացարձակ անկախ՝ մասնագիտության և հաշվետվողականության սկզբունքներով, օգտագործի թվային վերլուծության առաջատար գործիքակազմ, ունենա թափանցիկ, կանխատեսելի և արդար ընթացակարգեր, ակտիվորեն ներգրավված լինի միջազգային համագործակցության ու ինֆորմացիայի, գիտելիքների փոխանակման մեջ, առավելապես կենտրոնացած լինի ոչ միայն խախտումների դեպքում պատժի, այլ կանխարգելման վրա:

«Երաշխավարությունները, որոնք հիմնավորված են միջազգային պրակտիկայում և համարվում են այս ոլորտում լավագույն դրական փորձ, համոզված եմ, որ ունեն նաև հնարավորություն և անհրաժեշտություն՝ մեր երկրում հետևողականորեն ներդնելու իմաստով»,- ասաց նա:

Leave a Comment