Ղուկասյան․ Փաշինյանի խաղաղությունը որտեղի՞ց պիտի գա, նրա խոսքերն «ասնավանի» չեն

Ղուկասյան․ Փաշինյանի խաղաղությունը որտեղի՞ց պիտի գա, նրա խոսքերն «ասնավանի» չեն

25 մարտի 2026 – 11:43 AMT

PanARMENIAN.Net – Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մարտի 24-ին դատարանում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե ՔՊ-ն չընտրվի, ապա «պատերազ կլինի», ասել է, թե «նրա խոսքերն «ասնավանի» չեն»:

Ըստ նրա՝ քաղաքացին պետք է գնա և ՔՊ-ին դեմ քվեարկի, հայտնում է Aysor.am-ը:

«Երիտթուրքերն էլ սկզբում խաղաղության սկզբունքով էին առաջնորդվում, և դրանից հետո Եղեռն կազմակերպեցին։ Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը որտեղի՞ց պիտի գա։ Այսինք, Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող հանդիսանալ։ Նրա խոսքերն «ասնավանի» չեն, քաղաքացին պետք է գնա և ՔՊ-ին դեմ քվեարկի»,-ասել է նա:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը 2 ամսով երկարացվել է: Այս գործով անցնում է նաև Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, որի խափանման միջոցը, այն է՝ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Նա, ինչպես նաև Վարդան Ղուկասյանը, մեղադրվում է գործարար Սևակ Գոմցյանից նրա ինքնակամ շինությունը օրինականացնելու համար 4 միլիոն դրամ կաշառք պահանջելու մեջ։Գյումրու քաղաքապետը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Հակակոռուպցիոն դատարանում քննվող մեկ այլ գործով Վարդան Ղուկասյանը մեղադրվել է նաև այն բանում, որ 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ապօրինի օտարել է հողամասեր։

Leave a Comment