Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով...

Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան կուղարկվի ռուսական ցորենի խմբաքանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բեռը կուղարկվի 5 վագոնով՝ Բաքվի արվարձանում գտնվող Բալաջարի կայարանից։

Այնուհետև շարժակազմը Բյոյուկ-Քյասիկ կայարանով կուղևորվի Վրաստան, որտեղից էլ կուղղվի դեպի Հայաստան։

Հիշեցնենք, որ ռուսական ցորենի վերջին առաքումը Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ, տեղի է ունեցել մարտի 19-ին. այդ ժամանակ ուղարկվել էր 488 տոննա բեռ։

Leave a Comment