Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է շախմատի միջազգային մրցաշարում

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

8-րդ խաղափուլում Հայկը հաղթեց ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։

Հայկից կես միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստերներ Արտյոմ Ուսկովը ու Նիկիտա Աֆանասևը, ինչպես նաև Ուզբեկստանը ներկայացնող միջազգային վարպետներ Մուհամմադզոխիդ Սույարովը ու Բախրոմ Բախրիլլաևը:

9-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 25-ին՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին:

Խաղերին կարող եք հետևել այստեղ:

Leave a Comment