ՔՊ-ում մարտի 27-28-ին կանցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում մարտի 27-28-ին կանցկացվի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի ձևավորման երկրորդ փուլի քվեարկությունը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից։

Վարչապետը դիմել է կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովի պատվիրակներին՝ կոչ անելով ծանոթանալ քվեարկության կարգին՝ հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութում նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում՝ ժամը 10:00-ից մինչև 20:00-ը։

Քվեարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ID քարտ։ Առանց համապատասխան փաստաթղթի մասնակցությունն արգելվում է։

Ըստ կարգի՝ պատվիրակները պետք է քվեարկությամբ ընտրեն 30 թեկնածու՝ քվեաթերթիկում ներկայացված ցանկից, ինչպես նաև նշեն իրենց նախընտրած թեկնածուին ՀՀ վարչապետի պաշտոնի համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Comment