
Իրանը հայտարարել է տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերին հարվածների 80-րդ ալիքի մասին՝ «Իրական խոստում 4» գործողության շրջանակներում, հաղորդում է Press TV-ն։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանում գտնվող թիրախներին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։