Մինչև որ սիրտը երգի

Մինչև որ սիրտը երգի

22.03.2026 | 21:59

Ես ձեր կողքին կանգնած եմ` օգնելու և օրհնելու համար: Մի՛ վարանեք. վստահ եղեք, երբ աղոթք եք անում, հիշեք, որ իշխանությունը և զորությունն Ինձ են պատկանում:

Ասեք ու կրկնեք շարունակ․

«Ամենայն իշխանություն և զորություն իմ Տիրոջն է պատկանում»։

Ասեք այնքան, մինչև որ ձեր սիրտը լցվի այդ խոսքի պարգևած ուրախությամբ, ապահովությամբ և զորությամբ:

Ասեք այնքան, մինչև որ այս խոսքի ուժը հետ վանելով` ոչնչի վերածի ձեր դեմ ծառացած ամեն չարիք ու դժվարություն:

Այս խոսքը գործածեք իբրև կանչ ճակատամարտի. «Ամեն իշխանություն տրված է իմ Տիրոջը, ամեն զորություն տրված է իմ Բարեկամին»:

Ասեք ու անցեք հաղթանակի:

Մեկնաբանություններ

Leave a Comment