
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հաջող հարվածներ է հասցրել Իսրայելում գտնվող թիրախներին, այդ թվում՝ իսրայելական հետախուզական ծառայություններին պատկանող մի քանի օբյեկտների։
««Kheibarshekan», «Emad» և «Sejjil» հզոր հրթիռներով, ինչպես նաև հարձակողական անօդաչու թռչող սարքերով հաջողությամբ հաղթահարելով ռեժիմի բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգը, հարվածներ են հասցվել ռեժիմի հետախուզական ծառայությունների իբր անվտանգ համարվող օբյեկտներին Թել Ավիվի հյուսիսում և կենտրոնում, ռեժիմի բանակի թիկունքային կենտրոններին Ռամատ Գանում և Նեգևում, ինչպես նաև ռեժիմի հարավային ռազմական ուժերի գլխավոր լոգիստիկ և հրամանատարական կենտրոնին Բեեր Շևայում», – նշվում է հայտարարության մեջ։