Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային – armeniatoday.am

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիային, հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Նշվում է, որ արտահանումը կասեցվել է այն բանից հետո, երբ Իսրայելը անցած շաբաթ հարված է հասցրել Իրանի «Հարավային Պարս» խոշոր գազահանքին:

2025 թվականին Թուրքիայի բնական գազի ներկրման 14%-ը բաժին էր ընկնում Իրանին: Անկարան ներկայումս շարունակում է գազ ներմուծել Ռուսաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ունի գազի որոշակի պաշարներ: Իրանական գազի մատակարարման վերականգնման ժամկետը առայժմ հայտնի չէ:

Անկարան մարտի 4-ին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։ Ենթադրաբար, Իրանից արձակված ևս մեկ բալիստիկ հրթիռ Թուրքիայի օդային տարածք էր մտել մարտի 9-ին, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ Մարտի 14-ին Թուրքիան հայտնել էր Իրանից արձակված երրորդ հրթիռը չեզոքացնելու մասին։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական ​​գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին:

 

Leave a Comment