«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի, Armenia Today-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարտի 23-ին որոշում է կայացրել քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա, համաձայն որի՝ քրեական հետապնդում չի հարուցվում, իսկ արդեն հարուցվածը դադարեցվում է, եթե անձը չի կատարել իրեն վերագրվող արարքը։
Նշենք, որ գործ էր հարուցվել 2025 թվականի հունվարի 10-ին ՔՕ 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով)։
Թերթը հավելել է, որ Օհանյանին հրավիրել են որպես վկա` հարցաքննության։
