«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան

«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան

«Այո՛, ասում ենք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» եկող ընտրություններում չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա ամենայն հավանականությամբ և վստահաբար լինելու է աղետաբեր պատերազմ»,- այս մասին Ազգային ժողովի հայտարարության ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Ինչո՞ւ ենք ասում, որովհետև այսօր ընդդիմությունը փաստացիորեն իր վրա է վերցրել պատերազմի հրձիգի գործառույթը: Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է, Ռոբերտ Քոչարյանի ուժը պատերազմի հրձիգ է, «Դաշնակցությունը», ընդդիմությունը դեմ են սահմանազատման գործընթացին:

Դո՞ւք չէիք, որ սահմանազատման գործընթացը փորձում էիք վիժեցնել: Դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ Կիրանցով դեպի Ղարաբաղ: Դո՞ւք չէիք, որ ամբողջությամբ խաղաղության գործընթացն ուզում էիք տորպեդահարել: Պարզ չէ՞, որ եկաք իշխանության, խաղաղության ամբողջ ճարտարապետությունը փլվելու է»,- հավելեց պատգամավորը։

«Ռոբերտ Քոչարյանը մաքուր պատերազմի հրձիգ է»․ Հայկ Կոնջորյան

Leave a Comment