
Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերը երկրում հայտարարել է էներգետիկ արտակարգ դրություն՝ Մերձավոր Արևելքում հակամարտության և երկրի էներգամատակարարմանը «անխուսափելի սպառնալիքի» պատճառով, հաղորդում է Reuters-ը։
Նախագահական հրամանագրի համաձայն՝ ստեղծվել է հատուկ կոմիտե՝ վառելիքի, սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների անխափան տեղաշարժը, մատակարարումը և բաշխումն ապահովելու համար։
Մարկոսը նշել է, որ հակամարտությունն անորոշություն է ստեղծել համաշխարհային շուկաներում, հանգեցրել է մատակարարման շղթաների լուրջ խափանումների և նավթի գների անկայունության՝ անմիջականորեն սպառնալով Ֆիլիպինների էներգետիկ անվտանգությանը։