Թրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտենում են համաձայնության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Մոսկվան և Կիևը մոտենում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման համաձայնագրի կնքմանը և հույս ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման։

«Ես կցանկանայի, որ նախագահ Պուտինը և նախագահ Զելենսկին հանդիպեին և համաձայնագիր կնքեին», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչի է ցանկանում հասնել նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ։ «Կարծում եմ՝ նրանք հասնում են դրան, բայց ես դա արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ասում եմ», – հավելել է ԱՄՆ նախագահը, անդրադառնալով հակամարտության կարգավորման համաձայնագրի կնքմանը։

«Դուք կտեսնեք, որ ատելությունը գործարքներ չի կնքում։ Այս մարդիկ առանձնապես չեն սիրում միմյանց», – նշել է ամերիկացի առաջնորդը՝ անդրադառնալով Ռուսաստանին և Ուկրաինային։

Leave a Comment