Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք մարտի 24-ին` ժամը 14:10-ին, 2,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում երկրաշարժն զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ:
Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ։
