ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ստեղծմանը։
«Ես չեմ ուզում նախապես ասել, բայց նրանք համաձայնել են, որ երբեք միջուկային զենք չեն ունենա», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։ Նա չի մանրամասնել, թե ում հետ է ԱՄՆ-ն խորհրդակցություններ վարում։ Իրանի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել են, որ չեն ձգտում միջուկային զենքի ստեղծմանը։
Սպիտակ տան առաջնորդը, սակայն հայտարարել է, որ ամերիկյան կողմից բանակցությունների մասնակցում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Մենք հիմա բանակցություններ ենք վարում։ Նրանք աշխատում են դրա վրա. Մարկոյի, Ջ.Դ.-ի հետ միասին մենք ունենք մի շարք մարդիկ, որոնք աշխատում են դրա վրա։ Եվ մյուս կողմը, կարող եմ ձեզ ասել, որ ցանկանում է գործարք կնքել», – պնդում է Թրամփը։