Ոստիկանները ձերբակալել են գազային ատրճանակով ապամոնտաժում իրականացնողներին սպառնացող անձին․ ՆԳՆ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են գազային ատրճանակով սպառնացող անձին, հայտնել է ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ մարտի 24-ին՝ ժամը 11:25-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ապօրինի կառույցների ապամոնտաժման ընթացքում քաղաքացիներից մեկը գազային ատրճանակով սպառնացել է աշխատանքներ կատարող անձանց։

Տեղում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են նշված անձին և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին։

Leave a Comment