Ֆուտբոլային սկանդալ Իտալիայում․ որակազրկված մարզիչը քահանայի կերպարով շրջանցել է արգելքն ու մտել մարզադաշտ

Իտալիայում ֆուտբոլային սիրողական թիմի մարզիչը, որը հեռացվել է խաղերից, գաղտնի եկել է խաղին քահանայի կերպարով և կրկին կոպտորեն խախտել խաղի կանոնները:

Union Mulazzano ակումբը ներկայացնող Մատեո Չիչերին որոշել է ներկա գտնվել իր թիմի՝ ASD Galgagnano-ի մասնակցությամբ խաղին՝ չնայած որակազրկմանը: Նա խաղի ժամանակ հայտնվել է քահանայի հագուստով և, ինչպես պնդում են ականատեսները, ցուցումներ է տվել խաղացողներին՝ գտնվելով խաղադաշտի մոտ։

Չիչերիի Խաբեությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ նրա թիմը գոլ է բաց թողել: Մարզիչը վազել է խաղադաշտ և հարվածել հակառակորդ թիմի խաղացողին: Ավելի ուշ նա կրկին խաղադաշտ է դուրս եկել իր թիմի գոլը տոնելու ժամանակ և վիրավորական արտահայտություններ թույլ տվել հակառակորդների հասցեին:

Մինչ տեղի ունեցած միջադեպը Չիչերիին արդեն արգելված էր գտնվել տեխնիկական գոտում և միջամտել խաղին: Կատարվածից հետո պատիժը խստացվել է. հեռացման ժամկետը ավելացվել է ևս չորս ամսով։

Leave a Comment