
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մարտի 2-ից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի:
Հարձակումների հետևանքով վիրավորվել է 2966 մարդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 33 և վիրավորվել 90 մարդ։
Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև բախումներն սկսվել են փետրվարի 28-ին։ Շարժումը հարձակվել է Իսրայելի տարածքի վրա՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։
Մարտի 9-ին իսրայելական ուժերը սահմանափակ ցամաքային գործողություն են սկսել Լիբանանի հարավում։ Գործողության ընթացքում զինվորականները ոչնչացրել են «Հեզբոլլահի» ենթակառուցվածքները և դրա անդամներին Լիբանանի հարավում։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զգուշացրել է Լիբանանին, որ «ծանր գին» կվճարի, եթե Իսրայելի տարածքի վրա հարձակումները շարունակվեն։