Պրոռուսական մոլի երկրպագու լինելը Քոչարյանը չի թաքցնում. ազնիվ է. Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պրոռուսական մոլի երկրպագու լինելը Քոչարյանը չի թաքցնում. ազնիվ է. Կարապետյանց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Radar-Զրույցի այսօրվա հյուրն է «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը։

Անդրադառնալով իրենց սահմանադրական շարժման մասնակցությանը խորհրդարանական ընտրություններին՝ Կարապետյանցը նշեց.

«Մենք դեռ շարունակում ենք բանակցությունները մասնակցության ֆորմատի տեսանկյունից։ Մենք ի սկզբանե հայտարարել էինք, որ մենք նոր կուսակցություն ենք, հերթական կուսակցություն չենք ուզում լինել։ Մեր նպատակը համակարգային փոփոխություններն են և նոր էլիտաներ ձևավորելը»։

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցն է։

«Թիմը առաջադրել է պարզ տրամաբանությամբ՝ մարդ, ով որևէ կուսակցության պատկանելություն երբևէ չի ունեցել, ով երկար տարիներ աշխատել է բոլորի հետ և կապ չի ունեցել, թե ում իրավունքն է խախտված եղել։ Այսինքն՝ մարդ, որը վստահելի կլինի բոլոր թիմերի համար և ամոթ չի լինի ասել, որ սա մեր վարչապետի թեկնածուն է։ Իմ հետ գցած կարողությունը իմ բարի համբավն ու անցած ճանապարհն է»։

Կարապետյանցի խոսքով՝ ինքը պատրաստ է զոհասեղանին դնել իր անցած ճանապարհը և չնայել ոչ մի դժվարության ու խոչընդոտի՝ հասնելու մեր երազած Հայաստանի Հանրապետությանը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment