«Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից»․ Սենոր Հասրաթյան

«Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունները, հանգամանքների բերումով, հաճախ ստում կամ իրենց խոսքի տերը չեն լինում: Այդպես եղել է գրեթե բոլոր ժամանակներում: Սակայն, եզակի են դեպքերը, երբ իշխանությունն, իր սուտն ու տված խոստումը չկատարելը, պետական մակարդակով դարձնի բացահայտ ու անամոթ սովորույթ…
Իր սուտն ու կեղծիքը, որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը, եթե ունի խղճի և մարդկային (հատուկ չեմ ասում՝ ազգային) արժանապատվության տարրական ընկալում, պարտավոր է ընտրել մեկ ճանապարհ, այն է՝ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, անգամ, եթե խաբված ժողովուրդը, նորից է պատրաստ խաբվել…
Հ.գ.- Ասում են՝ ժողովուրդն ամենաիմաստունն է… Բայց, ցավոք, շատ հաճախ նաև իմաստունն է խաբվում»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան

Leave a Comment