Հնդկաստանը կապի մեջ է Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքի լարվածության թուլացման հարցով




Հնդկաստանը կապեր է պահպանում Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության թուլացման հարցերով:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մերձավոր Արևելքի իրադրության վերաբերյալ զեկույցով հանդես գալով Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատում։«Մենք կապի մեջ ենք Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Մեր նպատակն է վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում՝ երկխոսության և դիվանագիտության միջոցով։


Մենք նրանց հետ խոսել ենք լարվածության թուլացման և Հորմուզի նեղուցի բացման մասին», – Մոդիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։


Նա հայտնել է, որ «մշտական ​​կապ է պահպանում» Պարսից ծոցի բոլոր երկրների հետ։«Ես երկու անգամ զրուցել եմ Արևմտյան Ասիայի երկրների մեծ մասի ղեկավարների հետ», – ընդգծել է Մոդին։Հնդկաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ երկիրը «հանդես է գալիս քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների, էներգետիկայի և տրանսպորտի հետ կապված օբյեկտների վրա հարձակումների դեմ»։«Այդ ճգնաժամի կարգավորման համար Հնդկաստանը առաջարկել է երկխոսություն։


Մեր ջանքերն ուղղված են այն բանին,  որ բոլոր կողմերին դրդենք խաղաղ որոշումների», – հավելել է վարչապետը:


 


 


Leave a Comment