Իրանը ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի հրատապ նիստ է պահանջում

Իրանը խնդրում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հրատապ նիստ անցկացնել դպրոցի վրա օդային հարձակման թեմայով։

«Գործող դպրոցի վրա հարձակումը լրջագույն հանցանք է երեխաների, կրթության եւ ամբողջ համայնքի ապագայի հանդեպ», – ասել է ՄԱԿ-ի ժնևյան կառույցում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին՝ խորհրդի նախագահին ուղղված մարտի 23-ի նամակում։

Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի էր ունեցել պատերազմի առաջին օրը՝ փետրվարի վերջին, իրար հաջորդած երկու հրթիռային հարվածներով։ Ըստ իրանցի պաշտոնյաների՝ սպանվել էր 168 երեխա, մեծամասամբ՝ աղջիկ։

Reuters-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմական քննիչները չեն բացառում, որ ամերիկյան ուժերն են պատասխանատու կատարվածի համար։ Հետաքննությունը, սակայն, շարունակվում է և առայժմ չի հասել վերջնական եզրակացության։ Պենտագոնը խորացրել է այս ուղղությամբ ջանքերը։

Ծոցի երկրները նույնպես խնդրում են Մարդու իրավունքների խորհրդի քննարկում անցկացնել՝ Միջին Արևելքի քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի հարվածների թեմայով։ Քննարկումը տեղի կունենա վաղը։

Leave a Comment