«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը պարզաբանում է տարածել կապված 40-ամյա ծննդկանի մահվան դեպքի հետ:
Մեկնաբանելով «Ծննդկանը մահացել է ոչ թե «Արմենիա» («Հանրապետական»-խմբ.) բժշկական կենտրոնի ծննդատանը, այլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում» հրապարակումները, բժշկական կենտրոնից նշել են, որ ծննդալուծումից հետո բարդացած վիճակով պայմանավորված՝ ծննդկանն իսկապես տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։ Սակայն, ըստ կենտրոնի՝ տեղափոխման ընթացքում արձանագրվել է սրտի կանգ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումներ, որոնք շարունակվել են նաև հիվանդանոցում:
«Ցավոք, չնայած գործադրված բոլոր ջանքերին, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել», – ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ առողջապահության նախարարությունից մարտի 23-ին Armenia Today-ին հաստատել էին, որ «Հանրապետական» հիվանդանոցի ծննդատանն արձանագրվել է ծննդկանի մահ:
