Կոլորադոյում դահուկորդները լողազգեստով են սահում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Կոլորադոյում դահուկորդները լողազգեստով են սահում (ՖՈՏՈՇԱՐՔ)

Անսովոր եղանակային պայմաններ են գրանցվել Կոլորադոյի լեռներում, որտեղ ջերմաստիճանը հասել է միջինում +15–18°C-ի (60°F)։ Տաք եղանակի պատճառով լանջերի ձյունը արագ հալվել է՝ առաջացնելով ջրափոսեր։

Սակայն դա չի խանգարել դահուկասահքին։ Այցելուների մի մասը շարունակել է սահել՝ ձմեռային հագուստը փոխարինելով ավելի թեթև հանդերձանքով, այդ թվում՝ լողազգեստներով։

Տեսարանն այս սեզոնի համար բավականին անսովոր է՝ ձյունածածկ լանջեր, հալոցքից առաջացած ջրափոսեր և լողազգեստով դահուկորդներ։

Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment