Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը միանձնյա առաջատար է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող 19th Agzamov Memorial շախմատի միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
8-րդ խաղափուլում Մարտիրոսյանը հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Աբդիմալիկ Աբդիսալիմովին։ 9-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 14:00-ին:
