
Լիբանանը հետ է կանչել Իրանի դեսպանի հավատարմագրումը և նրան հայտարարել է անցանկալի անձ՝ պահանջելով նրանից հեռանալ երկրից մինչև կիրակի: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Al Jazeera-ից։
Լրատվականը հղում անելով Լիբանանի ԱԳՆ-ին նշում է, որ Նախարարությունը նաև կանչել է Իրանում Լիբանանի դեսպանին խորհրդակցությունների՝ նշելով, որ դա Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի և երկու երկրների միջև հաստատված պրակտիկայի խախտում է։