Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում 87 երեխա է վիրավորվում կամ զոհվում. ՅՈՒՆԻՍԵՖ

Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում 87 երեխա է վիրավորվում կամ զոհվում. ՅՈՒՆԻՍԵՖ

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել կամ վիրավորվել է առնվազն 2100 երեխա, հայտնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը։

«Ավելի քան 2100 երեխա է սպանվել կամ վիրավորվել, այդ թվում՝ 206-ն Իրանում և 118-ը Լիբանանում։ Չորս երեխա սպանվել է Իսրայելում, իսկ մեկը՝ Քուվեյթում», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ զգուշացնելով, որ զոհերի թիվը կաճի, եթե մարտերը շարունակվեն։

«Պատերազմի սկզբից ի վեր օրական միջինում 87 երեխա է վիրավորվում կամ զոհվում», – նշել է Չայբանը։

Leave a Comment