«Այս մարդը հայության հետ կապ չունի, չունի նաև հայկական դաստիարակության կոդը»․ Ռոբերտ Քոչարյան

«Այս մարդը հայության հետ կապ չունի, չունի նաև հայկական դաստիարակության կոդը»․ Ռոբերտ Քոչարյան

«Մետրոյում երեկվա միջադեպը՝ կնոջ վրա Փաշինյանի հարձակումը, խոսում է մի բանի մասին․ նա չունի նաև հայկական դաստիարակության կոդը»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի կնոջ հետ խոսել այդ տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ էր, և դա դրսևորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է։ Չի հասկանում ինչ է մայրը՝ փոքր երեխայի հետ և չի կարողանում զսպել իր բնավորության խայտառակ կողմերը»,- հավելել է Քոչարյանը։

Աղբյուրը`   Ռոբերտ Քոչարյան

Leave a Comment