Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն «Աշխարհի գավաթ 2026» միջազգային մրցաշարին

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի մարզիկները հանդես կգան նաև Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը տեղի կունենա Ռիգայում

Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն «Աշխարհի գավաթ 2026» միջազգային մրցաշարին


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն ապրիլի 25-26-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթին։


Այս մասին հայտնում է sportmedia-ի մամուլի ծառայությունը։


Երևանում կայացել է Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որը հայ մարզիկների համար նաև ընտրական փուլ էր «Աշխարհի գավաթ 2026» միջազգային մրցաշարից առաջ։


Մրցաշարին մասնակցել է 423 մարզիկ 6 տարիքային խմբում։ Մրցումներն անցել են լարված ու հետաքրքիր պայքարում՝ լեփ-լեցուն տրիբունաների ներքո։


Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները հնարավորություն կունենան մասնակցելու Աշխարհի գավաթի խաղարկությանը։


Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայի մարզիկներն առաջիկա հանգստյան օրերին հանդես կգան նաև Եվրոպայի գավաթի խաղարկությունում, որը տեղի կունենա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում։


 


 


Leave a Comment