Սուդանում հիվանդանոցի հարվածից մահացածների թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ 13 երեխայի, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սուդանում ԱՀԿ-ի առողջապահական արտակարգ իրավիճակների ղեկավար Հալա Խուդարին։
«2026 թվականի մարտի 20-ի երեկոյան Էլ Դաեյն քաղաքի հիվանդանոցը հարվածի է ենթարկվել։ Սկզբնապես հարղոդվում էր 64 զոհվածի և 89 վիրավորի մասին։ Որոնողական գործողություններից հետո մահացածների թիվը հասել է 70-ի, այդ թվում՝ յոթ կին և 13 երեխա, մեկ բժիշկ և երկու բուժքույր», – ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Վիրավորների թիվը հասել է 146-ի, այդ թվում՝ հիվանդների և ուղեկցող ընտանիքի անդամների, ինչպես նաև ութ բժշկական աշխատողների։
ԱՀԿ-ի տվյալներով՝ Էլ Դաեյնի հիվանդանոցը սպասարկել է Արևելյան Դարֆուրի ինը շրջանների մոտ 2 մլն մարդու։ Դրա ավերածությունը զգալիորեն նվազեցնում է անհրաժեշտ բժշկական օգնության հասանելիությունը տարածաշրջանում, որը լրջորեն տուժել է 2023 թվականից ի վեր տևող երկարատև հակամարտությունից, նշել է ԱՀԿ-ն։
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում շարունակվում են ծանր մարտերը Մոհամեդ Համդան Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ միջամտության ուժերի (RIF) և կանոնավոր բանակի միջև։
