Լիբանանում Իսրայելի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի – armeniatoday.am

Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 1072-ի, վիրավորվել է 2966 մարդ, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությունը։

Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին մարտի 2-ից՝ հայտարարելով, թե դա պատասխան է Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման կողմից Հայֆայում գտնվող ռազմական բազայի վրա հարձակմանը: Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների գանական գումարտակի շտաբ-բնակարանը նույնպես հրթիռային հարվածի էր ենթարկվել: Մարտի 3-ից Իսրայելն սկսել էր սահմանափակ ցամաքային ներխուժում Լիբանանի հարավ, որը հետագա օրերին ավելի էր ընդլայնվել։

Լիբանանում իրավիճակի սրացումը մի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ավելի լայն հակամարտության մի մասն է:

Leave a Comment