Կարապետյան. Սահմանելու ենք 2 ժամկետով պաշտոնավարման սահմանափակում

Կարապետյան. Սահմանելու ենք 2 ժամկետով պաշտոնավարման սահմանափակում

24 մարտի 2026 – 19:02 AMT

PanARMENIAN.Net – «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իշխանության գալու դեպքում սահմանելու է վարչապետի պաշտոնավարման սահմանափակում 2 ժամկետով: Այդ մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտնի բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ Հայաստանում վարչապետի պաշտոնավարման ժամկետի սահմանափակում չկա, ինչը խնդիր է։ Կարապետյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է սահմանել երկու ժամկետով պաշտոնավարման սահմանափակում՝ այն համարելով կարևոր գործիք կայուն ժողովրդավարական համակարգ կառուցելու համար, հայտնում է Panorama.am-ը:

Զրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև հնարավոր քաղաքական ճնշումներին՝ նշելով, որ իրենց կարծիքով իշխանությունները կարող են փորձել սահմանափակել իրենց գործունեությունը ընտրություններից առաջ՝ նույնիսկ ձերբակալությունների միջոցով։ Նրա խոսքով՝ նման դեպքերում մեղադրանքները հաճախ երկրորդական են, իսկ գործընթացը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։

Կարապետյանը նաև խոսել է ընտրական գործընթացների մասին՝ նշելով, որ, թեև հնարավոր են նախընտրական ճնշումներ, սակայն ընտրությունները ընդհանուր առմամբ գնահատել է ազատ։

Անդրադառնալով իշխանության հնարավոր փոփոխությանը՝ նա ընդգծել է, որ իրենց մոտեցումը հիմնված է ինստիտուցիոնալ կառավարման վրա, որտեղ համակարգը պետք է վեր լինի անհատներից, և պետք է բացառվի քաղաքական հետապնդումների պրակտիկան։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մշակել է ուժեղ խաղաղության համակարգային ծրագիր՝ անվտանգության և դիվանագիտության ոլորտի միջազգային փորձագետների հետ, հայտարարել է Սամվել Կարապետյանն արհեստական բանականությամբ (AI) գեներացված ելույթում կուսակցության անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Leave a Comment