Օդի ջերմաստիճանը կնվազի 2-7 աստիճանով

Հանրապետության տարածքում մարտի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 25-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 24-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-28-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Leave a Comment