Որոնք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները

Որոնք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ։

Հիվանդության զարգացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ ( ՄԻԱՎ/ՁԻԱՀ, շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։

Այս ճանապարհին շատ կարևոր է հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում՝ վարակի փոխանցումը նվազեցնելու նպատակով:
Որո՞նք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները

  • քաշի նվազում, ախորժակի կորուստ,
  • գիշերային քրտնարտադրություն,
  • ընդհանուր թուլություն,
  • մարմնի բարձր ջեմրություն,
  • հազ ,
  • ցավեր կրծքավանդակի շրջանում ,
  • շնչարգելություն,
  • արյունախխում։

Վերոնշյալ գանգատների 2-3 շաբաթ տևողության դեպքում պետք է կասկածել տուբերկուլոզ և դիմել բժշկի։

Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։Օրվա կարգախոսն է ՝ «Այո՛, կարող ենք վերջ դնել տուբերկուլոզին»՝ ուժեղացնելով հիվանդության հայտնաբերումը, բուժումն ու կանխարգելումը Հայաստանում։

Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ.

  • կանխարգելիչ բուժման ընդլայնում՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում,
  • ներդրվել են ախտորոշման և բուժման նորարարական և պացիենտակենտրոն մոդելներ,
  • իրականացվում են ակտիվ սքրինինգային ծրագրեր ռիսկային խմբերում,
  • կարճաժամկետ բուժման սխեմաների ընդլայնված կիրառում,
  • միաժամանակ իրականացվում են սոցիալ-հոգեբանական աջակցության, իրազեկման և խարանի նվազեցման ծրագրեր,
  • կրթական միջոցառումներ՝ ՏԲ մասնագետների և ԱԱՊ օղակի կարողությունների զարգացման նպատակով։

Leave a Comment