41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ և 100 գրամ կանեփի չորացված բույս. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 22-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նշվում է, որ տեղեկության հավաստիությունը ստուգելուց հետո կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
«Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 41-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 141,4 գրամ քաշով և 100 գրամ կանեփի չորացված բույս», – նշված է հաղորդագրության մեջ:
Արշալույս գյուղի 41-ամյա բնակիչը ձերբակալվել, տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Կատարվում է նախաքննություն: