Հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը կազմել են 351.9 մլրդ դրամ

Հունվար-փետրվարին պետական բյուջեի ծախսերը կազմել են 351.9 մլրդ դրամ

Հրապարակվել է ՀՀ 2026 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 430.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 9.4%-ով կամ 37 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 351.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 9.4%-ով կամ 30.4 մլրդ դրամով:

2026 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 78.3 մլրդ դրամ հավելուրդով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 71.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment