Այսօր 8,5 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր 8,5 ժամով կդադարեցվի Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ մարտի 24-ին ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս պողոտա 63-65/2 շենքերի, Ազատության պողոտա 19-21/3 շենքերի, Շիրվանզադե փողոցի 2-11/1 շենքերի, Մամիկոնյանց փողոցի 1-3/1 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։