
ԱՄՆ Թեքսաս նահանգի Պորտ Արթուր քաղաքում գտնվող Valero ընկերության նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունը: Գործարանի հարակից շրջաններում զգացվել է ծծմբաջրածնի հոտ։ Բնակիչներին հորդորել են՝ մնալ տանը: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը կարող էր լինել տաքացման բլոկի անսարքությունը։ Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ հղում կատարելով իշխանություններին, այս պահին տուժածներ չկան: