
Իսրայելն ու Միացյալ Նահանգները հարվածել են Իրանի հարավ-արևմուտքում և կենտրոնում գտնվող խողովակաշարին և գազաբաշխիչ կայանին, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակումների թիրախում են եղել Սպահանում գտնվող գազաբաշխիչ կայանի շենքը և Իրաքի հետ սահմանին գտնվող Խորամշահր քաղաքի էլեկտրակայան տանող գազատարը։ Հրետանային ռմբակոծության հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Լրատվամիջոցը հավելել է, որ գազային ենթակառուցվածքների օբյեկտները և մոտակա բնակելի շենքերը նյութական վնասներ են կրել։