Արաղչին վերահաստատել է Թեհրանի անսասան վճռականությունը՝ պաշտպանելու իր ազգային անկախությունն ու տարածքային ամբողջականությունը։
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված սպառնալիքները «բացահայտ նշան են ռազմական հանցագործության և ցեղասպանության»։ Նա նաև ընդգծել է, որ նման գործողությունների դեպքում Իրանի պատասխանը կլինի «արագ և վճռական»։
Նախարարը հերքել է Իրանի հասցեին հնչող մեղադրանքները՝ կապված ծովագնացության անվտանգության սպառնալիքի հետ՝ նշելով, որ Օրմուզի նեղուցում առկա անկայունությունը «ուղղակի հետևանք է ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական հարձակումների»։
Իրանի արտգործնախարարը կոչ է արել միջազգային հանրությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին թույլ չտալ, որ ԱՄՆ-ն և Իսրայելը օգտագործեն այդ կառույցը սեփական նպատակների համար։ Նա նաև ընդգծել է, որ այդ երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների և միջազգային իրավունքի խախտումների համար։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև այս շփումը վկայում է Մոսկվայի և Թեհրանի միջև բարձր մակարդակի համագործակցության մասին՝ տարածաշրջանում արագ սրվող ճգնաժամի պայմաններում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: