ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ամբողջ աշխարհի ամերիկացիներին զգույշ լինել, մասնավորապես Մերձավոր Արևելքում, անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ամբողջ աշխարհի ամերիկացիներին, մասնավորապես Մերձավոր Արևելքում, ցուցաբերել առավելագույն զգույշություն», – ասվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը կոչ է անում ամերիկացի քաղաքացիներին հետևել ԱՄՆ դեսպանատների և հյուպատոսությունների կողմից տրված անվտանգության ծանուցումներում տրված հրահանգներին։
Գերատեսչությունը նշել է, որ ԱՄՆ մի քանի դիվանագիտական առաքելություններ արդեն ենթարկվել են հարձակման, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս։ Այն նշել է, որ հարձակումները կարող են թիրախավորել նաև ԱՄՆ շահերը ներկայացնող այլ հաստատություններ։
Ինչպես հաղորդել է The Washington Post-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է բոլոր ամերիկյան դիվանագիտական առաքելություններին անհապաղ անցկացնել անվտանգության գնահատում Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին։