Մարտի 23-ին խոշոր և շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Հերացու թունելից Խանջյան թունել տանող ճանապարհին՝ «Նովելլա հոլլի» դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 31-ամյա Սերգեյ Խ․-ի վարած Volkswagen, Երևանի բնակիչներ 36-ամյա Դավիթ Բ․-ի վարած BYD մակնիշի, 39-ամյա Հովսեփ Պ․-ի վարած Lexus մակնիշի և 58-ամյա Արթուր Ս․-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Nissan-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա մեկ տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ «Nissan»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկի գոտի, բախվել ավտոմեքենաներին։
