ԶԼՄ-ների տվյալներով՝ պատերազմի ավարտի ժամկետները կապվում են Դոնալդ Թրամփի հնարավոր այցի և քաղաքական ծրագրերի հետ։
ԱՄՆ-ը դիտարկում է ապրիլի 9-ը որպես Իրանի հետ պատերազմի ավարտի մոտավոր ժամկետ։ Այս մասին հաղորդում է Ynetը՝ հղում անելով Իսրայելում իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ ընտրված ժամկետը պայմանավորված է ոչ միայն ռազմական և դիվանագիտական հաշվարկներով, այլ նաև քաղաքական համատեքստով։ Մասնավորապես, ենթադրվում է, որ այդ ժամանակահատվածում կարող է ձեռք բերվել համաձայնություն կամ արձանագրվել ռազմական գործողությունների դադար։