Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Նախարարները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ռազմական էսկալացիան կանխելու հնարավոր ջանքերի վերաբերյալ։ Ընդգծվել է նաև Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորությունը։
Նախարար Ջեյհուն Բայրամովը վերահաստատել է ադրբեջանական կողմի սպասումները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա Իրանից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետաքննության ավարտի վերաբերյալ։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ հարցերի շուրջ։
